7-ամյա Ալեքսի ծնողները,որպես բռնարարներ, վերցվել են հաշվառման

7-ամյա Ալեքսի ծնողները,որպես բռնարարներ, վերցվել են հաշվառման

Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել 7-ամյա Ալեքս Ստեփանյանին բռնության ենթարկելու մասին: Տեղեկացնեմ, որ դեպքն անմիջապես հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում, և երեկվանից ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով: Երեխան տեղափոխվել է աջակցության կենտրոն: Ծնողների նկատմամբ կիրառվել են անհետաձգելի միջամտության պաշտպանական միջոցներ: Նրանք ոստիկանության տարածքային բաժնում, որպես բռնարարներ, վերցվել են հաշվառման: Բռնության փաստով նյութեր են նախապատրաստվում»