«Թվինս Պիկս» սերիալի ռեժիսորն անբուժելի հիվանդ է 

«Թվինս Պիկս» սերիալի ռեժիսորն անբուժելի հիվանդ է 

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Դեւիդ Լինչը, ով հանդիսանում է կուլտային «Թվինս Պիկս» սերիալի ստեղծողը, հայտնել է, որ անբուժելի հիվանդ է։ Նրա մոտ ախտորոշվել է թոքերի էմֆիզեմա։ 78-ամյա ռեժիսորն իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ հիմա մշտապես ստիպված է լինելու տանից դուրս չգա։ «Հիմա ես տանն եմ մշտապես գտնվելու, դուր գա դա ինձ, թե ոչ։ Իմ ներկայիս վիճակում վտանգավոր է նույնիսկ հասարակ մրսածությունը»,- ասել է Լինչը։

Նա մանրամասնել է, որ հիվանդության հետեւանքով կարող է շատ կարճ ճանապարհ քայլել միայն, քանի որ շատ արագ է վերջանում թթվածինը։ Էմֆիզեմայի առաջացման պատճառը, ըստ նրա, ծխախոտն է եղել, որը նա ծխել է ողջ կյանքի ընթացքում։