Միլանը» աչք է դրել «Ռեալի» երկու ֆուտբոլիստների վրա

Միլանը» աչք է դրել «Ռեալի» երկու ֆուտբոլիստների վրա

Ինչպես փոխանցում է La Gazzetta dello Sport-ը, իտալական «Միլանը» նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ շարունակում է թիմի կիսապաշտպանությունն ուժեղացնելու տարբերակներ փնտրել։

Հաղորդվում է, որ «Միլանը» ձեռք կբերի Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներից մեկին՝ Իսկոյին կամ Խամես Ռոդրիգեսին։

Ըստ աղբյուրի՝ սա այդքան էլ հավանական տարբերակ չէ, քանի որ իտալական ակումբը ֆինանասական լուրջ խնդիրեր ունի, ուստի Իսկոյի կամ Խաեսի՝ «Ռեալ» տեղափոխությունը իրատեսական կդառնա միայն այն ժամանակ, երբ վաճառվի թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։