Ով է այսօր ինքնասպան եղած դատապարտյալը․ նա սպանել է մորը

Ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Հրապարակ»-ը տեղակացավ, որ ինքնասպանությունը գործած դատապարտյալը Զավեն Խաչատրյանն է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից, նա երկու տարի առաջ դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ մորը սպանելու համար։
«Զավեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2023թ. մայիսի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի 9-րդ ԳԿատյա Խաչատրյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նախ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև ձեռքերով սեղմել է Կ. Խաչատրյանի պարանոցը, ինչի հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից վերջինս մահացել է»,-նշված է Խաչատրյանի մեղադրանքում։
Ըստ պտտվող լուրերի՝ Խաչատրյանը ծանր հոգեբանական վիճակում է եղել, ինքն իրեն չի կարողացել ներել մորը կյանքից զրկելու համար, եւ գնացել է ինքնասպանության։
Լճաշենի համայնքապետ Վահան Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ պատճառների մասին ոչինչ չգիտի, խոսելով նրա ընտանիքի մասին ասաց՝ մի քույր ունի, որը գյուղում չի ապրում, հայրն ու մայրը չկան, կինն էլ ամուսնալուծված է, երեխաների հետ Երեւանում է ապրում։
Կարծիքներ