Թեժ նիստ, հինգ ընտրություն

Թեժ նիստ, հինգ ընտրություն

Դեկտեմբերի 5-ին մեկնարկում են Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին հերթական նիստերը, սակայն սովորույթի համաձայն իշխանությունը մինչեւ տարեվերջ արտահերթ նիստեր էլ կգումարի։ Օրակարգում  28 հարց է ընդգրկված, հինգ ընտրություն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի,Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդաների, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազﬕ դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուի։

Հիշեցնենք, որ  «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել Մանվել Բադալյանին, որը Քաղծառայության խորհրդի նախկին նախագահն է։