Ռուսաստանում 1 օրում մոտ 1800 նոր վարակման դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում 1 օրում մոտ 1800 նոր վարակման դեպք է հայտնաբերվել

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակման 1786 նոր դեպք է հայտնաբերվել՝ 57 ռեգիոններում։ Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի ՌԴ Օպերատիվ շտաբը։ Առաջին տեղում կրկին Մոսկվան է 1124 դեպքով, ապա Մոսկվայի մարզը՝ 182 դեպքով։ Ապա գալիս են Կոմիի Հանրապետությունը, Սանկտ Պետերբուրգը, Ուլյանովսկի մարզը, Նիժեգորոդսկի մարզը, Մուրմանսկի մարզը, Մարիյ-Էլի հանրապետությունը, Կրասնոդարի երկրամասը։