Չհոգնեցի՞ր դատի տալուց

Չհոգնեցի՞ր դատի տալուց

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 19-ին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրապետական կուսակցության երիթևի ներկայացուցիչ Աշոտ Անդրեասյանի։

Հայցադիմումից տեղեկանում ենք, որ Ալեն Սիմոնյանը դատարանից պահանջել է «պատասխանող Աշոտ Հակոբի Անդրեասյանին պարտավորեցնել հայցվոր՝ Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հայտարարության վերնագիրը շարադրել այսպես ՝ «Ես՝ Աշոտ Հակոբի Անդրեասյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «27.02.2024թվականին LIVEnews.am լրատվականի Յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի մեջ կատարել եմ հայտարարություններ, որոնք վերաբերում են պարոն Սիմոնյանին: Հայտնում եմ, որ տեսանյութն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:

Սիմոնյանը նաև դրամական պահանջ է ներկայացրել․ 2 միլիոն դրամի չափով ՝ որպես հրապարակման մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև 480 հազար դրամ` որպես դատական ծախսերի հատուցում: