Արծա՞թ, թե՞ ոսկի․ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ Ալեքսանյանի այսօրվա ելույթի մասին
«Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր չորրորդ օլիմպիական մեդալը»,- նշված է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի՝ եզրափակիչ անցնելուն։
«Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ նվաճեց իր չորրորդ օլիմպիական մեդալը. մնում է պատասխանել միակ հարցին՝ վաղը երեկոյան արծա՞թ կլինի, թե՞ ոսկի»,- նշել են ֆեդերացիայի հրապարակման մեջ։
Հիշեցնենք, ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի եզրափակիչ և այսօր կպայքարի ոսկե մեդալի համար։
Կարծիքներ