Հայաստանի կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հռչակել է առաջնահերթություն

Հայաստանի կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հռչակել է առաջնահերթություն

Սիլիկոնյան հովտում վարչապետը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ղեկավարության հետ և քննարկել համագործակցության զարգացման հարցեր:

«Հայաստանի կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հռչակել է առաջնահերթություն, և մենք կարևորում ենք «Սինոփսիս» ընկերության հետ համագործակցությունը։ Մենք հետաքրքրված ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ներգրավմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, մասնագետների պատրաստմամբ և պատրաստ ենք կառավարության գործիքակազմով խթանել այդ գործընթացը», նշել է վարչապետը։