Իսրայելի նախագահը ներողություն է խնդրել
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը World Central Kitchen (WCK) մարդասիրական կազմակերպության հիմնադիր, շեֆ-խոհարար Խոսե Անդրեսի հետ զրույցում ներողություն է խնդրել Գազայի հատվածում այս կազմակերպության յոթ աշխատակիցների մահվան համար։ Այս մասին հայտնել են նախագահի գրասենյակից։
«Նախագահ Հերցոգը հեռախոսազրույց է նախաձեռնել WCK-ի հիմնադրի հետ, որի ընթացքում խորը վիշտ և անկեղծ ներողություն է հայտնել Գազայի հատվածում WCK-ի աշխատակիցների ողբերգական մահվան համար», ասվում է հայտարարության մեջ։
Գրասենյակը հավելում է, որ «նախագահը վերահաստատել է Իսրայելի հանձնառությունը՝ ապահովելու ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ շարունակվող պատերազմի ժամանակ տեղի ունեցած ողբերգության մանրակրկիտ հետաքննությունը, ինչպես նաև վերահաստատել է Իսրայելի հանձնառությունը Գազայի հատվածի բնակիչներին որակյալ հումանիտար օգնության տրամադրմանը»։
Հրեական պետության ղեկավարը նաև կոչ արել «շարունակել ջանքերը՝ անհապաղ ազատ արձակելու ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդներին»։
Կարծիքներ