Վրդովված քաղաքացիները փողոց են փակել. ի՞նչ է կատարվում Կրասնոդարում
Կրասնոդարում մի քանի միկրոշրջանների բնակիչներ փակել են քաղաքի փողոցներից մեկը՝ բողոքելով էլեկտրաէներգիայի անջատումների դեմ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Ամեն օր անջատում էին հոսանքը, ամեն օր։ Վերջին մեկ օրն ընդհանրապես լույս չկար, գումարած անտանելի շոգը, հարյուրավոր բնակարաններ առանց լույսի»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։
Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ջուրը անհետանում է նաև տներում (քանի որ պոմպակայանները չեն աշխատում)։ Շատ բարձրահարկ շենքեր գազաֆիկացված չեն։
Բնակիչների խոսքով՝ պատասխանատու ծառայությունները չեն արձագանքում իրենց կանչերին ն և չեն պատասխանում զանգերին։
Մեդուզա-ն նշում է, որ հոսանքազրկումներ են տեղի ունենում ոչ միայն Կրասնոդարի երկրամասում։ Հուլիսի 19-ին իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ռոստովի մարզում, ինչպես նաև Ղրիմում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների ժամանակացույցի մասին:
Կարծիքներ