Չինաստանն առաջիկայում կարգելի բենզինային ներքին այրման շարժիչներով մեքենաների վաճառքը

Չինաստանն առաջիկայում  կարգելի բենզինային ներքին այրման շարժիչներով մեքենաների վաճառքը

Չինաստանի իշխանությունները մասամբ կամ ամբողջովին հնարավոր է արգելեն այն նոր արտադրված մեքենաների վաճառքը, որոնք ունեն բենզինային ներքին այրման շարժիչ։ Հնարավոր է որոշումը ունենա համապետական տարածում, կամ էլ մտցվի մի շարք ռեգիոններում եւ աստիճանաբար տարածվի բոլորի վրա։ Այս մասին հայտնում է «За рулем»-ը։ Չինաստանի Արդյունաբերության եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է նախ վերլուծել թե ինչ պահանջարկ կա բենզինային շարժիչով աշխատող մեքենաների, ապա ուսումնասիրել դրանց վնասակար արտանետումների ծավալները եւ ապա միայն սկսել սահմանափակող գործողությունները։ Reuters-ն էլ մարմանասնում է, որ այս քայլով Չինաստանը կդառնա այն քիչ երկրներից մեկը, որոնք կմերժեն ներքին այրման շարժիչներով մեքենաները։