Զիդանի և Բեյլի հարաբերությունները կրկին լարվել են

Զիդանի և Բեյլի հարաբերությունները կրկին լարվել են

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և թիմի հարձակվող Գարեթ Բեյլի հարաբերությունները կրկին լարվել են։ Մարզական իսպանական պարբերականները գրում են, որ պատճառը կրկին՝ Բեյլի պահեստայինների նստարանին հայտնվելն է։ Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը մի քանի օր է վերսկսվել է, իսկ Բեյլն իրոք թիմի հանդիպումները սկսում է միայն պահեստայինների նստարանին։

Արքայական ակումբից Բեյլի հեռանալու մասին բազմիցս է խոսվել, բայց ամեն ագնամ ֆուտբոլիստին ինչ-որ բան հետ է պահել, մնացել է ակումբում։ Մասնավորապես «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն էր Բեյլին համոզում, որ մնա ակումբում, բայց հիմա լուրեր են շրջանառվում նաև, որ Բեյլի հարաբերությունները ակումբի նախագահի հետ նույնպես լավը չեն։