Կարա՞ք մի բան էլ դուք արեք, կամ փորձեք օգնել անողներին. Նարեկ Սամսոնյան

Կարա՞ք մի բան էլ դուք արեք, կամ փորձեք օգնել անողներին. Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի բան չեմ կարում հասկանամ. ընդդիմությունը բան չի անում բողոքում ենք, ուզում ա մի բան անի դեռ չարած սկսում ա մի հատ չարախնդալու, ձեռ առնելու ու քննադատելու ալիք: Վերոգրյալը հատկապես անընդունելի ա նրանց դեպքում ովքեր քաղաքական որևէ միավոր են ներկայացնում:

Ես օրինակ փողոցային ոչ մի գործընթաց ծաղրելու կամ քննադատելու մտադրություն չունեմ, որովհետև նվազագույնը, եթե ես դրանից լավը չեմ նախաձեռնում դրա իրավունքը չունեմ: Ախպեր, կարա՞ք մի բան էլ դուք արեք, կամ փորձեք օգնել անողներին, իսկ, եթե ոչ մեկն եք անում ոչ էլ մյուսը ուրեմն բարի եղեք հետևեք իմ օրինակին»: