Ոստիկանական ուժեր են կենտրոնացվում ԱԺ-ում

Ոստիկանական ուժեր են կենտրոնացվում ԱԺ-ում

Այսօր կայանալիք երթին՝ ի պաշտպանություն «Ամուլսարի» ոչ միայն բնապահպաններն ու ակտիվիստներն են պատրաստվում, այլ նաեւ իշխանությունը։ Մեզ հայտնեցին, որ Ազգային ժողովի այգում այս պահին մեծ թվով ոստիկաններ են հավաքված, որոնք սպասում են ցուցարարներին։ Այս արտակարգ պատրաստությունների պատճառը հավանաբար այն է, որ այս պահին դեռ խորհրդարանում ընթանում է Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը։

Եւ քանի որ 30-ից ավելի մարդ է հերթագրված, հնարավոր է նիստի ավարտին արդեն ցուցարարները սպասելիս լինեն վարչապետին եւ պատգամավորներին ԱԺ դարպասների մոտ։ Թերեւս սա է պատճառը, որ ոստիկանությունը նման քանակի ուժեր է կուտակել այգում։