Հնդկաստանում կանայք կարող են ղեկավարել բանակը

Հնդկաստանում կանայք կարող են ղեկավարել բանակը

Հնդկաստանի Գերագույն դատարանը որոշել է, որ կին սպաները կարող են հրամանատարական պաշտոններ զբաղեցնել։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Ըստ որոշման, երկրում կգործի մշտական հանձնաժողով, որը կքննի բանակային ծառայության հետ կապված հարցերը եւ կանայք կարող են դիմել այնտեղ, անկախ իրենց ծառայության ստաժից։ Բացի այդ, կանայք, իրավահավասարորեն տղամարդկանց հետ, կարող են զինվորական կարիերա անել։ Կառավարության առարկությունները դատավորները որակել են խտրական եւ կարծրատիպերի վրա հիմնված։ Դատարանը նաեւ հայտարարել է, որ կանանց ֆիզիոլոգիական եւ սոցիալական նորմերով պայմանավորված սահմանափակումները վերացվում են, որպես բանակում կանանց իրավունքների սահմանափակման հիմք։