Ֆրանսիայում կորոնավիրուսից ավելի շատ մահանում են աֆրիկացիներն ու ասիացիները

Ֆրանսիայում կորոնավիրուսից ավելի շատ մահանում են աֆրիկացիներն ու ասիացիները

Ֆրանսիայում կորոնավիրուսային ինֆեկցիայից մահացությունը ավելի շատ է ծագումով աֆրիկացիների եւ ասիացիների մոտ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով Վիճակագրության եւ տնտեսական հետազոտությունների ֆրանսիական ազգային ինստիտուտի հրապարակած զեկույցը։

Այսպես, այն անձանց շրջանում, ովքեր ծագումով Աֆրիկայից են, մահացությունը Covid-19-ից ավելացել է 114 տոկոսով։ Ծագումով մաղրիբցիների մոտ մահացության աճը կորոնավիրուսից 54 տոկոս է։ Ծագումով ասիացիների դեպքում կորոնավիրուսից մահացության աճը 91 տոկոս է։

Այդուհանդերձ, մահացությունը հատկապես բարձր է տարեցների մոտ, անկախ այն հանգամանքից, թե ծագումով որ ռեգիոնից են։