«Հրապարակ». Մանրամասներ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի տեսազրույցից

«Հրապարակ». Մանրամասներ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի տեսազրույցից

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի եւ Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցի հիմնական թեման եղել են ՍԴ վաղ կենսաթոշակի օրենքի մեխանիզմները: Բուքիքիոն ասել է. «Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի սահմանադրական կարգի պահապանն է, ՍԴ նախագահները հանձնաժողովի գործընկերներն են, ուստի իրենք թույլ չեն տա, որ նրանց վրա ճնշումներ, անհարկի հետապնդումներ լինեն, անձեռնմխելիության նորմերը ոտնահարեն»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը:

Դա «կզսպի՞» կարմիր գծերը հատած ՀՀ իշխանություններին։ «Կդժվարանամ ասել, սակայն Բուքիքիոն առաջին հերթին հետաքրքրվել է վաղաժամ թոշակի օրենքի կամավորության սկզբունքով, նա լավ գիտի, որ հարուցվել են քրեական գործեր, դոսյեներ են հավաքվում»: Բուքիքիոն, ըստ մեր աղբյուրի, վստահեցրել է, որ եթե նորմերը չպահպանվեն, իրենք խիստ հայտարարություն կընդունեն: