Թրամփի իշխանության գալուց հետո ոսկու պաշարները կտրուկ նվազել են 

Թրամփի իշխանության գալուց հետո ոսկու պաշարները կտրուկ նվազել են 

Լոնդոնի ոսկու պահեստարաններում եղած ոսկու պաշարները նվազել են 4,9 միլիոն տրոյական ունցիայով այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներում իշխանության է եկել Դոնալդ Թրամփը։ Թրեյդերները այդ ոսկին ուղարկել են Միացյալ Նահանգներ, որտեղ ոսկու գինը կտրուկ թանկացել է։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Ոսկու առեւտրով զբաղվող ընկերությունները նաեւ մտավախություն են ունեցել, որ իշխանության գալուց հետո՝ Թրամփը այդ թանկարժեք մետաղի հետ կապված կսահմանի բարձր մաքսատուրքեր։

Համաձայն վիճակագրության, հունվարին ոսկու պաշաները Լոնդոնում նվազել են 1,7 տոկոսով կամ 14 միլիարդ դոլարով։ Սա 2016 թվականից ի վեր, եղած պաշարների նվազման ամենաբարձր ցուցանիշն է։ Նվազել են նաեւ արծաթի պաշարները։ Ինչպես ոսկին, այնպես էլ արծաթը՝ Լոնդոնից տեղափոխվել է Նյու-Յորքի բորսա, որտեղ վերջինիս գինը էլի բավականին զգալի կերպով թանկացել է։