Բաքուն Երեւանին մեղադրում է «այլատյացության» մեջ

Բաքուն Երեւանին մեղադրում է «այլատյացության» մեջ

Այսօր Բաքվում տեղի ունեցած Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ջեյխուն Բայրամովի համատեղ ասուլիսի ժամանակ, Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին խոսել է այսպես կոչված «հայկական այլատյացության» մասին, կրկին բարձրացրել Գարեգին Նժդեհի հանդեպ Հայաստանում եղած առանձնահատուկ վերաբերմունքի հարցը, այն համարելով «նացիզմի հերոսացում» եւ որպես ապացույց իր խոսքերի, ներկայացրել Իսրայելի ԱԳ նախարարության այս տարվա զեկույցը, որում Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որտեղ հակահրեականությունը առավել բարձր մակարդակի վրա է գտնվում, ինչպես նաեւ այս տարվա փետրվար եւ ապրիլ ամիսներին Հրեական Ողջակիզման կամ Հոլոքոսթի արձանի պղծումն ու Մահաթմա Գանդիի արձանի պղծումը Երեւանում։