Մեդվեդևը մտահոգ է Սիրիայի քրիստոնյաների և մյուսների ճակատագրով

Մեդվեդևը մտահոգ է Սիրիայի քրիստոնյաների և մյուսների ճակատագրով

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որՍիրիայի միասնականության պահպանման հարցում ակնկալիքները թույլ են, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ երկօրյա աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Մեդվեդևը, պատասխանելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին լրագրողների հարցերին, հայտարարել է, որ սիրիական բանակն անգործունակ է, և դա վկայությունն է այն սխալ քայլերի, որոնք արվել են պետության կառավարման ընթացքում:

«Այս ամենի հետևանքները տխուր են, քանի որ, չնայած այն բանին, թե ինչ է հիմա ասվում՝ շատ թույլ են Սիրիայի միասնականության պահպանմանը վերաբերող սպասումները, և բոլոր այն ժողովուրդները, ինչպես նաև տարբեր դավանանքների ներկայացուցիչները դժվար թե կարողանան շարունակել հետագա համատեղ գոյությունը», – ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:

Նրա խոսքով`առայժմ ոչ ոք չի պատասխանել այն հարցին, թե ինչպես կհաջողվի գտնել սուննիների, շիաների, ալևիների, դրուզների, քրիստոնյաների շահերի կոնսենսուս: