Վրաստանի վարչապետը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին։
Վրաստանի կառավարության տվյալներով՝ համաժողովի ընդունող կողմերն են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Բաքու այցի շրջանակներում Վրաստանի վարչապետն անձնական հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահի հետ։ Նախատեսվում է, որ Իրակլի Կոբախիձեն ելույթ կունենա COP29 առաջնորդների համաժողովում, ինչպես նաև կմասնակցի պանելային քննարկումներին, որոնք կանցկացվեն կլոր սեղանների ձևաչափով՝ տարբեր թեմաներով»,– ասված է հաղորդագրությունում։
Կարծիքներ