Թրամփը Հարիսին մեղադրել է իր քաղաքական գաղափարները գողանալու մեջ
ԱՄՆ նախկին նախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում հանրապետականների կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը մեղադրել է իր մրցակից, ԱՄՆ գործող փոխնախագահ, դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսին իր քաղաքական գաղափարների գողության մեջ։
Մասնավորապես, նա նշել է, որ Հարիսը գողացել է իր քաղաքական նախընտրական ծրագրի՝ ծառայությունների ոլորտում աշխատողների թեյավճարի հարկի չեղարկման մասին ներկայացրած դրույթը։
Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական կայքում։ Թրամփը ասել է, որ իրականում Հարիսն այդ թեզն օգտագործելու է իր քաղաքական նպատակների համար եւ երբեք էլ որպես նախընտրական խոստում, չի իրագործի։
Հիշեցնենք, որ Հարիսը թեյավճարների հարկի վերացման մաիսն խոսել էր Լաս-Վեգասում։ Նա նաեւ խոստացել էր հասնել այն բանին, որ Միացյալ Նահանգներում ապրանքների եւ ծառայությունների գները նվազեն։
Կարծիքներ