Ինչպե՞ս են այրվածքներ ստացած զինծառայողները

Ինչպե՞ս են այրվածքներ ստացած զինծառայողները

Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով երկու ժամկետային զինծառայող արդեն մեկ շաբաթ է գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, առողջապահության նախարարի խորհրդական Կարինե Բաբայանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ տղաների առողջական վիճակում դինամիկ աճ է նկատում.

«Կամաց-կամաց դեպի լավն է փոխվում նրանց վիճակը, ես այժմ բարձր ջերմությամբ տանը պառկած եմ, աշխատանքի չեմ գնում, սակայն գիտեմ, որ տղաներից մեկը բաժանմունք է տեղափոխվել, մյուսը դեռևս վերակենդանացման բաժնում է: Երկուսի վիճակն էլ անշուշտ փոխվում է դեպի լավը: Անհրաժեշտ են վիրահատական միջամտություններ: Նրանք ունեն շնչուղիների այրվածքներ», - նշեց Կարինե Բաբայանը:

Մեր այն հարցին, թե ե՞րբ են իրականացվելու վիրահատական միջամտություննեը, նա ասաց, «մոտ տասն օրից»: