Ահաբեկչություն՝ թուրք-սիրիական սահմանին․ կան զոհեր եւ վիրավորներ

Ահաբեկչություն՝ թուրք-սիրիական սահմանին․ կան զոհեր եւ վիրավորներ

Ականապատված մեքենան պայթել է թուրք-սիրիական սահմանին գտնվող Թել-Աբյադ քաղաքում, որը գտնվում է Ռաքքա շրջանի հյուսիս-արեւելքում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Զոհվել է ութ մարդ, վիրավորվել 27-ը։ Պայթյունը տեղի է ունեցել Ֆուրըն հրապարակում, որտեղ նախկինում քրեական ոստիկանությունն է տեղավորված եղել։