Հրադադարի համաձայնությունից հետո կարեւոր է, որ կողմերը հարգեն մեկմեկու․ ԵԽ գլխավոր քարտուղար 

Հրադադարի համաձայնությունից հետո կարեւոր է, որ կողմերը հարգեն մեկմեկու․ ԵԽ գլխավոր քարտուղար 

«Մենք պետք է խոսենք երկրների հետ եւ ոչ թե երկրների մասին։ Երբեմն հարկավոր է անել եւ մեկը եւ մյուսը։ Սակայն ամենալավ կապը, երկխոսությունն է։ Սա հիմնական սկզբունքն է մեր կառույցի աշխատանքի համար։ Այս մոտեցումը պետք է կիրառել ամենաբարդ պահերին։ Եվ Ղարաբաղյան հարցում ամենակարեւորը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաջացած իրավիճակում, դա երկխոսությունն է»,- այս մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ։ Նա հայտարարել է, որ ողջունում է եռակողմ հրադադարի համաձայնությունը, որ կնքվել է անցյալ տարվա նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ։ Նա ասել է նաեւ, որ համաձայնագրից հետո ամենակարեւոր հարցն այն է, որ կողմերը հարգեն իրար եւ աշխատեն տեւական խաղաղության հասնելու համար։