Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին․ Իբրահիմ Քալըն

Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին․ Իբրահիմ Քալըն

Ղարաբաղը վաղ թե ուշ ազատ է լինելու, Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին։ Թվիթերյան իր էջում գրել է Թուրքիայի Հանրապետության մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

«Պրն․ նախագահը (Իլհամ Ալիևը - հեղ.) գեղեցիկ ամփոփեց հարցը. «Նրանք, ովքեր ցանկանում են հրադադար, զենք են ուղարկում Հայաստան»:

Ջանքերը նրանց, ովքեր փորձում են դիվանագիտության անվան տակ շարունակել օկուպացիան, անօգուտ կլինեն:

Ղարաբաղը վաղ թե ուշ ազատ է լինելու:

Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին»,- գրել է ԹՀ նախագահի մամուլի խոսնակը։