Մանվել Գրիգորյանի դատավոր աղջկան ԲԴԽ-ն պատժել է
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր աղջկան՝ Նաիրա Գրիգորյանին, Բարձրագույն դատական խորհուրդը պատժել է։
Մենք ավելի վաղ, գրել էինք, որ նրան պատասխանատվության ենթարկելու համար դիմել էր արդարադատության նախարարությունը։
ԲԴԽ-ից «Հրապարակ»-ը տեղեկանում է, որ Խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ․ Նաիրա Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:
Նշենք, որ ԲԴԽ-ն արձանագրել է նաև, որ դատավորն իր գործունեության ընթացքում երբևէ չի ունեցել որևէ տույժ:
Կարծիքներ