Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 18-ի

Կորոնավիրուսի հետևանքով Իրանում զոհվել է 18 մարդ: Այս մասին հայտնել է  Al Arabiya հեռուստաալիքը:

Ավելի վաղ Իրանի Առողջապահության նախարարությունից հայտնել էին վարակի 28 դեպքի մասին:

Հայտնի է, որ վիրուսի տարածումից խուսափելու համար կփակվեն կրթական հաստատությունները, ինչպես նաև կչեղարկվեն մշակութային միջոցառումները: