Հրանտ Մարգարյանին ԱԱԾ են կանչել ու հարցաքննել

Օրերս ԱԱԾ է հրավիրվել և հարցաքննվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, գրում է Armlur.am-ը։ Նրան ԱԱԾ են հրավիրել ու հարցաքննել Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
«Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ Հրանտ Մարգարյանի և կալանքի տակ գտնվող Արցախի գնդապետ Նորայր Ասլանյանի ցուցմունքների մեջ հակասություններ են եղել, ինչը ենթադրում է, որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը կառերեսվեն։ Այս տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ Նորայր Ասլանյանի փաստաբան Արմեն Անդրիկյանից, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է»,- գրել է աղբյուրը։
Կարծիքներ