Ինչու է Վահագն Խաչատուրյանը գնացել հիվանդանոց
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Մենք կապ հաստատեցինք «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի մեր աղբյուրի հետ։ Մեզ փոխանցեցին, որ նախագահը այս օրերի ընթացքում մեկ անգամ է այցելել հիվանդանոց՝ տեսակցելու Լևոն Տեր–Պետրոսյանին, ով այս պահին գտնվում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում։ Փոխանցեցին, որ նախագահ Խաչատուրյանը հիվանդանոց չի դիմել, ստուգումներ չի անցել, չի հոսպիտալացվել։
Հ․Գ Մեր լուրի պատրաստման ընթացքում նախագահի աշխատակազմը հետևյալ հաղորդագրությունը տարածեց․
«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։
Կարծիքներ