Սահակյանին չի հաջողվել մեդալ նվաճել

Սահակյանին չի հաջողվել մեդալ նվաճել

Գրել էինք, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ պիտի դուրս գար աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 21-ամյա Գոռ Սահակյանը, որը հանդես է գալիս 73 կգ քաշային կարգում: 

Սահակյանին սակայն չի հաջողվել մեդալ նվաճել: Սահակյանը երկամարտում գրանցել է 331 կգ արդյունք, նա  պայքարն ավարտել է 8-րդ տեղում: