Պուտինը եւ Էրդողանը բանակցում են արդեն հինգ ժամ

Պուտինը եւ Էրդողանը բանակցում են արդեն հինգ ժամ

Պուտինը եւ Էրդողանը բանակցում են արդեն հինգ ժամ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Երկու երկրների առաջնորդների հանդիպումն սկսվել է Մոսկվայի ժամանակով 13:27-ին Սոչի քաղաքում: Բանակցություններն սկսվել են պատվիրակությունների կազմով, ապա Պուտինը եւ Էրդողանն անցել են առանձնազրույցի: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, որ «բանակցությունները կլինեն հանգամանալի, բարդ եւ ոչ արագ»: Փորձագետները համարում են, որ Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքներից է կախված՝ Թուրքիան կվերսկսի՞ ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում, թե հրադադարը կամրապնդվի՞: Մամուլում նաեւ տեղեկություն է տարածվել, որ Ռուսաստանի նախագահը «փորձելու է Էրդողանին համոզել հանդիպելու Սիրիայի առաջնորդ Ասադի հետ»: