Վրաստանը ստեղծել է հանձնաժողով՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունների խաղաղ կարգավորման համար

Վրաստանը ստեղծել է հանձնաժողով՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունների խաղաղ կարգավորման համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին որոշում է ստորագրել ստեղծել պետական հանձնաժողով, որը մինչեւ տարեվերջ մշակելու է հակամարտությունների խաղաղ կարգավորման ռազմավարություն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Վրաստանի վարչապետի որոշմամբ ստեղծվել է պետական հանձնաժողով, որը զբաղվելու է հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ դեօկուպացիայի հետ կապված պետական քաղաքականության մշակմամբ։ Հանձնաժողովի կազմում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը հանրության լայն մասնակցությամբ մինչեւ տարվա վերջ զբաղվելու է այդ ռազմավարության մշակմամբ»,- ասված է հայտարարության մեջ։