Ինչու է Փաշինյանը հեծանիվ քշում` ըստ Խաչիկ Մանուկյանի

Ինչու է Փաշինյանը հեծանիվ քշում` ըստ Խաչիկ Մանուկյանի

Ես իրատես եմ, ես գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու, որովհետեւ դատախազը բացահայտ հայտարարել է, որ ինքը զեկուցում է այսօրվա վարչապետին, այսինքն նա կատարում է վարչապետի հրահանգները: Այսինքն իրավական համակարգը գտնվում է իր ափի մեջ: Այս մասին քիչ առաջ Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը։

Բագրատ Սրբազանն ու մի խումբ քաղաքացիներ ,հիշեցնենք, այս պահին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց են ու բողոքի ակցիա են իրականացնում:

«Ես իրատես եմ, ես գիտեմ, որ մեր ուզած սպասելիքը չի լինելու, որովհետեւ դատախազը բացահայտ հայտարարել է, որ ինքը զեկուցում է այսօրվա վարչապետին, այսինքն նա կատարում է վարչապետի հրահանգները: Այսինքն իրավական համակարգը գտնվում է իր ափի մեջ:

Հիմա մարդը ափը բաց է թողել, հեծանիվ քշելով է զբաղված, ես այստեղ շատ ազնիվ միտում եմ տեսնում: Դրանով նա ասում է՝ ես իրավիճակին չեմ տիրապետում, անցել եմ իմ սպորտաձեւին:Եթե նույնիսկ հիմա դատախազությունն ընթացք չտա մեր դիմումներին, մենք պարտավոր ենք իրավական դաշտ փոխանցել մեր հայտարարությունները:Ես գիտեմ, որ դարակազմիկ հանցագործների հետ գործ ունեմ, ես գիտեմ, որ իրավական գնահատականը լինելու է, լինելու է նաեւ քաղաքական գնահատական իշխանափոխությունից հետո: Այդ ժամանակ վստահորեն կասեմ, որ այո, արդարադատությունը հաղթելու է»,-նշեց նա: