Ծովափնյա ավազն էրոզիայից պաշտպանելու նոր մեթոդ են առաջարկել 

Ծովափնյա ավազն էրոզիայից պաշտպանելու նոր մեթոդ են առաջարկել 

Գիտնականներն առաջարկել են ծովափնյա ավազը էրոզիայից պաշտպանել էլեկտրական հոսանքի միջոցով։ Մասնագետներն ուսումնասիրել են կակղամորթերի, միդիաների և այլ ծովային կենդանիների մեոտ եղած այն բնական մեխանիզմները, որոնց օգնությամբ վերջիններս ջրում լուծված հանքանյութերը օգտագործում են իրենց պատյանները կառուցելու համար։ Մասնագետները կարողացել են ստեղծել այդ բնական ցեմենտը՝ արագացնելով քիմիական պրոցեսները էլեկտրականության օգնությամբ։ Մասնավորապես, լաբորատոր պայմաններում 2-3 վոլտ ուժգնությամբ թույլ էլեկտրական հոսանքը ակնթարթորեն փոխել է ծովային ավազի կառուցվածքը՝ այն վերածելով ամուր եւ միատարր նյութի։ Էլեկտրական լիցքը ավազի բաղադրիչների մի մասը վերածել է կալցիումի կարբոնատի, որոնցից պատրաստված են շատ կակղամորթերի պատյանները։

Լարման ավելացումը մինչեւ 4 վոլտի բերում է նրան, որ նույն բաղադրիչները վերածվում են մագնեզիումի հիդրօքսիդ, որը նույնպես ամենուր հանդիպում է տարբեր ապարների բաղադրություններում։ Գիտնականները նկատում են, որ էլեկտրականությամբ ամրակայված ավազը ոչնչով չի զիջում բետոնին եւ կարող է պաշտպանել ափագիծը էրոզիայից՝ տասնամյակներ շարունակ։ Միաժամանակ նույն էլեկտրականության օգնությամբ կարելի է կատարել նաեւ հակառակ պրոցեսը՝ ամուր միներալները տարրալուծելով։