Վրաստանը դեռեւս չի բացի իր ցամաքային սահմանները․ Գեորգի Գախարիա

Վրաստանը դեռեւս չի բացի իր ցամաքային սահմանները․ Գեորգի Գախարիա

Վրաստանը դեռեւս չի բացի իր ցամաքային սահմանները հարեւան պետությունների հետ, որպեսզի խուսափի կորոնավիրուսի անվերահսկելի տարածումից։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ Sputnik Грузия-ի հետ զրույցի ժամանակ։ «Մենք չենք կարող հապշտապ քայլեր ձեռնարկել եւ բացել ցամաքային սահմանները։ Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը եւ բեռնափոխադրումներն իրականացվում են անարգել կերպով։ Մենք առավելագույն հարմարավետություն ենք ստեղծել միջազգային եւ տեղական բեռնափոխադրող ընկերությունների համար»,- ասել է Գախարիան։ Նա նշել է, որ բոլոր վարորդները, ովքեր իրականացնում են միջազգային բեռնափոխադրումներ, մանրակրկիտ բուժզննում են անցնում վրացական սահմանին եւ վրացական տարածքում գտնվելու ողջ ընթացքում։