ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ծայրահեղ անհանգստացած է կապված հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում այս տարվա լույս սեպտեմբերի 13-ի գիշերվա ընթացքում իրավիճակի կտրուկ սրման հետ կապված։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրացումից, ցուցաբերել զսպվածություն ու անկեղծորեն կատարել 20 թվականի նոյեմբերի 9-ի 21 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունը։ Սերտ կապի մեջ ենք Երեւանի եւ Բաքվի հետ։ Ստացել ենք հայկական ղեկավարության խնդրանքը՝ նպաստել իրավիճակի կարգավորմանը եւ երկկողմ, եւ ՀԱՊԿ շրջանակներում ունեցած համաձայնագրերով։

Հույս ունենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որը մեկնարկում է սեպտեմբերի 13-ի Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 9-ից, կկատարվի ամբողջապես։ Նախկինի պես ելակետ ենք ընդունում այն, որ վիճելի խնդիրները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է լուծվեն բացառապես քաղաքական դիվանագիտական ճանապարհով, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։