Բաց նամակ հրեա ժողովրդին
Ռուսաստանի հայերը ուշի ուշով հետևում են Իսրայելում կատարվող իրադարձություններին և Հայաստանի ու Ադրբեջանի հետ նրա հարաբերություններին: Որքան ավելի ենք մենք խորանում թեմայի մեջ, այնքան ավելի առարկայական է դառնում մեզ համար հարցը՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի ու Իսրայելի հարաբերությունները, չնայած եղած բոլոր նախադրյալներին, մեղմ ասած, բարձր մակարդակի չեն:
Մենք՝ հայերս, աշխարհի ցանկացած երկրում հասարակ հրեաներին հանդիպելիս մի տեսակ յուրահատուկ զգացում ենք ապրում՝ չէ՛ որ մենք նույն ողբերգությունը՝ Ցեղասպանություն և Հոլոքոստ վերապրած ժողովրդներ ենք. մենք ավելի վաղ, հրեաներն՝ ավելի ուշ: Չնայած, եթե ստույգ լինենք, վերջին երկու դարը մեր ազգերի համար հատկապես «հարուստ» էին այդ ծանրագույն իրադարձություններով:
Չնայած Իսրայել պետությունը չի ճանաչել հայոց Ցեղասպանությունը, հրեա ժողովուրդը, մեր ունեցած հավաստի տվյալներով, ճանաչում է այն և կիսում է մեր ցավը: Դրա մասին մեզ բազմիցս ասել են և հասարակ հրեաները, և՝ մասնավոր զրույցներում՝ հրեա հեղինակավոր ռաբիները, շեշտելով, որ Իսրայելի կողմից հայոց Ցեղասպանության չճանաչելու հիմքում միայն մեծ ֆինանսների հետ կապված քաղաքական դրդապատճառներ են:
Հայոց Ցեղասպանության մասին Իսրայելի պետական կառույցներից արմատապես տարբերվող կարծիքի են Ցեղասպանության, Հոլոքոստի, ռասիզմի ևն պատմությունն ուսումնասիրող հրեա գիտնականները: Դրանցից առաջին հերթին պետք է հիշատակել Երուսաղեմի Հոլոքոստի և Ցեղասպանության ինստիտուտի տնօրենների Ակադեմիական խորհրդի անդամ հարգարժան պրոֆեսոր Յաիր Արոնին, որի աշխատանքը միջազգային բարձր գնահատականների է արժանացել: Դրանց թվում է նաև Հայաստանի մրցանակը «Սիոնիզմը և հայերի Ցեղասպանությունը» աշխատանքի համար: Իր աշխատությունում քննարկելով երկու ժողովրդի փոխօգնության և համագործակցության դրական կողմերը, նա ցավով արձանագրում է հայոց Ցեղասպանության նկատմամբ Իսրայելի բացասական վերաբերմունքը, նշելով, որ «հայերը բոլոր ազգերից շատ են հրեա փրկել»:
Մենք, որպես Ցեղասպանություն վերապրած ազգ, չէինք կարող հրեա ժողովրդի ցավին անտարբեր մնալ: Մեր ազգը ձեր ողբերգությունը սեփականի պես ընդունեց և այդ մարդասիրական զգացումներով դրդված, Երկրորդ աշխարհամարտի տարիներին տարբեր երկրների հայերը, իրարից անկախ՝ սրտի թելադրանքով, իրենց կյանքները ռիսկի ենթարկելով փրկում էին հրեա ժողովրդի զավակների կյանքը:
Ահա Հոլոքոստի ժամանակ հրեաներին փրկած հայերի ընդամենը մի քանի անուն իսրայելjան Արհավիրքի և հերոսության «Յադ-Վաշեմ» ինստիտուտի ցուցակից, որոնք «աշխարհի արդարակյացի» պատվավոր կոչմանն են արժանացել:
Արա Երիցյան՝ 400 հոգի, Բերկչյան Երվանդ և Էլբիս (Փարիզ), Տաշչյան Արամ և Ֆելիցիա (Վիեննա), Ղուկասյան Ալբերտ, Մաքրուհի և նրանց դուստ Բերտա (Լիոն), Մկրտչյան Վառդան և նրա մայրը (Խարկով), Շահբազյան Քնարիկ (Խարկով), Տաշչյան Գրիգոր, Փռան, նրանց դուստ Հասմիկ ու Տիգրան որդին (Սիմֆերոպոլ), Քեշիշյան Արթուր, Դիլսիզյան ժորժ և նրա որդի Անդրե-Գուստավ (Ֆրանսիա), Հակոբյան Աշխեն (Օդեսա), Խաչատրյան Հարություն (Վելիկիե Լուկի), Բաղդասարյան Փիրուզա և նրա որդի Սարգիս (Օդեսա): Հասկանալի է, որ ցուցակը շատ ավելի մեծ է. չեն հիշատակված Միսաք Մանուշյանի, Շարլ Ազնավուրի ընտանիքները և այլք:
Իսկ գուցե Հայաստանի և Իսրայելի հարաբերությունները Հայաստանում հրեաների ջարդերի կամ հակասեմական ցույցերի պատճառո՞վ են սառը: Ո՛չ, նման բան երբեք չի եղել: Սակայն համացանցը լի է կասկածելի հեղինակների և պրովոկացիոն ԶԼՄ-ների՝ Հայաստանում հակահրեական տրամադրությունների աճի մասին տարբեր հրապարակումներով, որոնցում մեջբերում են հայկական ազգանուններով մարդկանց ասածները: Իսկ դուք վստա՞հ եք, որ դրանք իրական մարդիկ են կամ հայ են: Հակահրեական քաղաքականություն Հայաստանում չկա ո՛չ պետական մակարդակով, ո՛չ համազգային: Հոլոքոստի երուսաղեմյան «Յադ-Վաշեմ» հուշահամալիրում մենք նույն ցավն ենք ապրում, ինչ երևանյան Ծիծեռնակաբերդում: Ձեր ցավը մեր ցավն է: Իսկ արդյո՞ք դուք՝ հրեաներդ ցավ եք ապրում, երբ ձեր՝ Ադրբեջանին մատակարարած զենքով ու զինամթերքով կոտորվում է մեր ազգը մեր իսկ բնօրրանում: Եւ այդ զենքը մատակարարվում է մի երկիր, որտեղ քանիցս հրեաների ջարդեր են կազմակերպվել: Այստեղ էլ է քաղաքական և տնտեսական շահը գերադասում համամարդկայի՞նը:
Մենք խոր հիասթափված ենք մի խումբ ռաբիների 6.09.23 նամակից, որոնք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներին կոտորող Ադրբեջանի քաղաքականությունը ցեղասպանություն համարել չի կարելի: Բայց բոլորովին վերջերս՝ համաշխարհային հանրության աչքի առաջ նրանց ռմբակոծում էին սպիտակ ֆոսֆորով լցրած ռումբերով և այլ հրձիգ նյութերով, որոնք արգելված են միջազգային պայմանագրերով: Նրանց վրա կրակում են դաշտում աշխատանքի ժամանակ, խախտելով իրենց իսկ ստորագրած համաձայնագիրը, արդեն քանի ամիս է կատարյալ շրջափակման են ենթարկել, փակելով միակ ճանապարհը, որով երկիրը կարող է մթերք ու դեղ ներկրել, աշխարհի հետ կապվել:
Անեկբա կարելի է հասատել՝ ազգային անհանդուրժողության, մարդկանց՝ կյանքի տարրական իրավունքների ապահովման նկատմամբ սկզբունքային դիրքորոշման բացակայությունն է ծնում և՛ Հոլոքոստ, և՛ Ցեղասպանություն:
Մեր ազգն իր պատմության ընթացքում շատ ողբերգությունների միջով է անցել: Անցել ու ողջ է մնացել: Սրանո՛վ էլ կանցնենք: Այդ անկիրթ ցեղեն են թափառական, որ կուգան ու կերթան: Ծակ թողեք, որ լույս տեսնեք: Մեր ապագա սերունդներին իրար երեսի բաց նայելու հնարավորություն թողեք, «հարգարժան» ռաբիներ:
Աղասի Արաբյան,
«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» ՀԿ նախագահ
Կարծիքներ