Այդ շրջանում պատերազմը ոչ թե արտաքին թշնամու դեմ էր, այլ հենց բանակի ներսում՝ զինվորների և սպաների միջև

Այդ շրջանում պատերազմը ոչ թե արտաքին թշնամու դեմ էր, այլ հենց բանակի ներսում՝ զինվորների և սպաների միջև

2000-ականների բանակի մասին խոսելը չափազանց ծանր գործ է։ Դա անմարդկային և դաժան մի շրջափուլ է, երբ հազարավոր մարդկային ճակատագրեր են խեղվել։ Եթե փորձենք պատկերավոր բնորոշում տալ, ապա այդ շրջանում պատերազմը ոչ թե արտաքին թշնամու դեմ էր, այլ հենց բանակի ներսում՝ զինվորների և սպաների միջև։ Նախարար Պապիկյանի հետ կատարվածը ասվածի վկայությունն է, քանի որ նրա կյանքում էլ է դժբախտ պատահար արձանագրվել, ինչպես հազարավոր զինվորների պարագայում։ Բայց ի պատիվ Սուրենի պետք է նշենք, որ նա այքնան ուժեղ է գտնվել, որ թույլ չի տվել խեղել իր կյանքի ընթացքը։ Այդ ծանր հարվածից հետո նա վերականգվել է, շարունակել ուսումը և դարձել է այն, ինչ հիմա կա։ Իսկ ավելի կոնկրետ դարձել է այն սակավաթիվ գործիչներից մեկը, որն իր աշխատանքով փրկում է ներկայիս կառավարության դեմքը։ Բավական է միայն նշել, որ կառավարող թիմն իր արդյունավետ գործունեությունը շեշտադրելու համար առավել հաճախ հղում է կատարում հենց Պապիկյանի արձանագրած արդյունքներին։ Այս ամենից անդին Պապիկյանը նաև զուսպ և պարկեշտ մարդ է և իսկապես մարդկային որակներով տարբերվում է իր շատ գործընկերներից։

Այսինքն, այն ինչ կատարվել է արդեն իսկ անցյալում է և որևէ կերպ չի կարող ազդել նրա արդի գործունեության վրա։ Իսկ ինչ վերաբերվում է փաստը հրապարակող լրատվամիջոցի և լրագրողի հասեցին ուղղված քննադատություններին, դրանք անլուրջ են և չհիմնավորված։ Մարդիկ ընդամենը իրականացրել են իրենց մասնագիտական պարտականությունը։
Ի դեպ Սուրենի օգտին է խոսում նաև փաստը, որ նա չի խուսափել ծառայությունից, չի վախեցել առերեսվել կյանքի դաժան իրականության հետ, այն դեպքում, երբ կառավարող թիմի շատ ներկայացուցիչներ կասկածելի հանգամանքներում ազատվել են բանակից։