Թրամփի որդին` հոր մահափորձի մասին

Թրամփի որդին` հոր մահափորձի մասին

Դոնալդ Թրամփը կշարունակի ղեկավարել քաղաքական պայքարը և պաշտպանել Միացյալ Նահանգների շահերը նույնիսկ մահափորձից հետո, հայտարարել է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփ կրտսերի որդին՝ X սոցիալական ցանցում։

«Նա երբեք չի դադարի պայքարել Ամերիկայի ​​փրկության համար»,- ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը  ևս «X» սոցիալական ցանցում ասել է, որ ցնցված և տխուր է Փենսիլվանիայում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ կրակոցներից։

«Ես ցնցված և տխուր եմ նախկին նախագահ Թրամփի հանրահավաքի ժամանակ կրակոցներից»,- գրել է պետքարտուղարը։

Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգներում, ինչպես ավելի վաղ հավաստիացրել էր նախագահ Ջո Բայդենը, քաղաքական դրդապատճառներով բռնությանը «տեղ չկա»: