Վիրաբյանը նշանակվեց Արգենտինայում դեսպան

Վիրաբյանը նշանակվեց Արգենտինայում դեսպան

Մենք փետրվարի 9-ին գրել էինք, որ շուտով մեծ խումբ նոր դեսպաններ են նշանակվելու։ Գրել էինք․ «ԱԳՆ երկկողմ հարաբերությունների վարչության պետ Հովհաննես Վիրաբյանն է դեսպան նշանակվում, հարավային Ամերիկայի երկրներից մեկում»։ 

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել․ «Հովհաննես ՎԻՐԱԲՅԱՆԻՆ նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»: