Ալեքսանյանը Քոչարյանի խնամու մասին «հեքիաթ» պատմեց (տեսանյութ)

Ալեքսանյանը Քոչարյանի խնամու մասին «հեքիաթ» պատմեց (տեսանյութ)

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը քննադատեց, որ Հայաստանի պետական պարտքը աննախադեպ չափերի է հասել, ու այդ վերցված գումարները նպատակին չեն ծառայել, պետության զարգացման ոչ մի ծրագիր դրա տակ դրված չէ:

Նրա ելույթից հետո ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը որոշեց մի հեքիաթ պատմել, որը, ինչպես միշտ, վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին: Այս դեպքում` նրա խնամուն: ՔՊ-ականը պատմեց, թե տարիներ առաջ ասֆալտ անելու համար տենդեր էին հայտարարել, որը հաղթել էր քաղաքական գործիչներից մեկը, սակայն մրցույթը շահած ընկերությունը երեք տարի այդպես էլ ասֆալտ չի արել: Նրա խոսքով` այդ ընկերությունը Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանին պատկանող ընկերությունն է:

Մանրամասն` տեսանյութում