Մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս

Մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս

Սյունիքի մարզի Գորիս  քաղաքում ավագանու ընտրությունների նախօրեին մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել քաղաք:

Մեր աղբյուրները հայտնում են, որ ոստիկաններն այսօր արդեն հսկողություն են իրականացնում ընտրատեղամասերի մոտ, ամեն ընտրատեղամասում 10-15 հոգի: 

Հիշեցնենք, որ Գորիսում պայքարելու են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և նոր ձևավորված «Առուշ Առուշանյան» դաշինքը։

«Առուշ Առուշանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը այս պահին կալանավորված է: