Անհապաղ աշխատանքներ սկսել՝ ձևավորելու ճգնաժամը հաղթահարելու մարմին. Համահայկական Սենատ

Անհապաղ աշխատանքներ սկսել՝ ձևավորելու ճգնաժամը հաղթահարելու մարմին. Համահայկական Սենատ

Համահայկական Սենատի՝ Վերնախորհրդի համակարգող Արամ Մկրտչյանը դիմել է ԱԺ խմբակցություններին մի քանի հարցադրումներով և առաջարկներով։

«Մեզ համար անչափ կարևոր է ունենալ երեք հարցի պատասխան, ե՞րբ են ստեղծվել կամ ինչու՞
չեն ստեղծվել ներքո նշված ուղություններով հանձնաժողովներ՝

• «Գերեվարված և անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձ

• «Գերեվարված և անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց
պաշտպանության»,

• «Ժամանակավոր դեմարկացիոն գծերի հաստատման»,

• «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների պաշտպանության»,

• «Լեռնային Ղարաբաղի տարածքների պատմամշակութային և քաղաքացիական շենք
շինությունների, նյութական արժեքների գնահատման»։

Միջազգային քաղաքական և հանրային դաշտերում ունեցած դրական արդյունքների կապիտալիզացիան ապահովելու նպատակով առաջարկում ենք անհապաղ համատեղ աշխատանքներ սկսել ձևավորելու ճգնաժամը հաղթահարելու մարմին՝ Միացյալ Հայկական
Կոմիտե պայմանական անունով կազմված Աժ պատգամավորներից, արտախորհրդարանային ուժերի և մեր ներկայացուցիչներից։

Նպատակը՝ ամրապնդել գործնական համագործակցությունը հասարակության լայն շերտերի,
ՀՀ ԱԺ-ի, ՀՀ Նախագահի միջև՝ հանուն հայ ժողովրդի և հայոց պետականության գերակա շահի
տարածքային և գլոբալ վերահաստատման ։

Հարգանքներով՝ Համահայկական Սենատ՝ Վերնախորհրդի համակարգող Արամ Մկրտչյան
Գերմանիա, Մայնց»։