Առողջ եղեք, պրն նախագահ․ Սարգսյանը մոտեցավ իրեն սպասող քաղաքացիներին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօր՝ փետրվարի 2-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվող նստավայրում տեղի ունեցավ հերթական նիստը։ Սերժ Սարգսյանը , հիշեցնենք, մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Մեղադրանքը չեն ընդունում նաև այս գործով մյուս 4 մեղադրյալները՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը:
Սարգսյանը նիստի ավարտից հետո մոտեցավ իր աջակիցներին, որոնք նիստի ողջ ընթացքում աջակցում էին նրան ու շնորհակալություն հայտնեց։
«Պրն նախագահ, առողջ եղեք»,- դիմելով երրորդ նախագահին ասաց աջակիցներից մեկը։
Կարծիքներ