Զելենսկին Պուտինին հրադադարի նոր ձևաչափ է առաջարկել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ռուսաստանին 30 օրով զերծ մնալ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հեռահար անօդաչու թռչող սարքերով և հրթիռային հարվածներից՝ հրադադարի երկարաձգման հնարավորությամբ։
Իր Telegram ալիքում Զելենսկին գրել է, որ նախորդ օրվա սկզբից ռուսական զորքերը ավելի քան երկու հազար անգամ խախտել են Պուտինի հայտարարած «Զատկի զինադադարը», սակայն հեռահար հարվածներ չեն գրանցվել։
«Արդեն 67 ռուսական հարձակում է եղել մեր դիրքերի վրա տարբեր ուղղություններով, և ամենից շատ՝ Պոկրովսկիում։ Փաստորեն, ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններով Ռուսաստանը չպահեց լռության մասին իր խոստումը։ Ռուսաստանին նույնիսկ մի ամբողջ օր չհերիքեց՝ պատասխանելու մեր առաջարկին՝ Զատիկից սկսած և 30 օր շարունակ լռության մասին», - ասել է նա Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցից հետո։
Միաժամանակ Զելենսկին ասել է, որ կիրակի օրը Ուկրաինայում օդային տագնապ չի հնչել, և առաջարկել է երկարաձգել հեռահար հարվածների արգելքը։
«Այսպիսով, սա լռության այն ձևաչափն է, որը ձեռք է բերվել և որն ամենահեշտն է շարունակել: Ուկրաինան առաջարկում է առնվազն 30 օր երկարաձգելու հնարավորությամբ զերծ մնալ հեռահար անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Եթե Ռուսաստանը չհամաձայնի նման քայլին, ապա դա կլինի ապացույց, որ նա ցանկանում է շարունակել անել միայն այն, ինչը ոչնչացնում է մարդկանց կյանքը և շարունակում է պատերազմը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Կարծիքներ