Մերկելը Էրդողանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

Մերկելը Էրդողանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողություններն ու Միջերկրական ծովի արևելյան մասում թուրքական կողմի հորատման գործողությունները: Այս մասին լրագրողներին հաղորդել է ԳԴՀ գրասենյակի ներկայացուցիչ Ուլրիք Դեմմերը: 
Ինչպես նշել է Գերմանիայի կանցլերը, Անկարայի ռազմական գործողությունները սպառնում են տեղահանել մեծ թվով տեղի բնակիչների, ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ ամրապնդել Իսլամական պետության ահաբեկչական կազմակերպության դիրքերը: