Ամբողջական պատվաստումից հետո 40 բժիշկ վարակվել է կորոնավիրուսով

Ամբողջական պատվաստումից հետո 40 բժիշկ վարակվել է կորոնավիրուսով

Մալայզիայում քառասուն բժիշկ վարակվել է կորոնավիրուսով, հակակորոնավիրուսային ամբողջական պատվաստումն անցնելուց հետո։ Այս մասին հայտարարել է այդ երկրի առողջապահական գերատեսչության ղեկավար Նուր Հիշամ Աբդուլլան։

Ընդ որում, բժիշկները վարակվել են երկու շաբաթ անց այն բանից, երբ երկու դեղաչափն էլ պատվաստանյութի ընդունած են եղել։ Եվս 142 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս հայտնաբերվել է հակակովիդային պատվաստանյութի առաջին դեղաչափն ընդունելուց հետո։ Հայտնի է նաեւ, որ վարակվածներից ոչ մեկի մոտ հիվանդությունը բարդություններ չի առաջացրել։

Հիշեցնենք, որ Մալայզիան օգտագործում է Pfizer-BioNTech եւ Sinovac պատվաստանյութերը։ Սպասվում է, որ բերվելու է նաեւ AstraZeneca-ի պատվաստանյութ։