Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը
Սիրիական Դամասկոս և Հալեպ քաղաքների՝ դեկտեմբերի 8-ից փակված օդանավակայանները, վերսկսել են օդանավերի ժամանման և թռիչքների աշխատանքները, սակայն առայժմ միայն հատուկ թույլտվություններով։ Այս մասին ասվում է NOTAM-ի հատուկ հաղորդագրություններում, որոնք տարածել են ավիակարգավարները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դադարեցված են օդանավակայաններից և դեպի օդանավակայաններ բոլոր թռիչքները՝ բացառությամբ քաղաքացիական ավիացիայի վերահսկողության մարմնի հատուկ թույլտվությամբ թռիչքների», - նշվում է հաղորդագրությունում։
Սահմանափակման ժամկետը սահմանվել է դեկտեմբերի 12-ի ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 18-ի ժամը 15:00-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանը մինչև դեկտեմբերի 18-ը չեղարկել է բոլոր տեսակի ինքնաթիռների ժամանումներն ու մեկնումները։
Հալեպի միջազգային օդանավակայանը նույնպես նման հաղորդագրություն է տարածել, սակայն այստեղ ժամանակավոր սահմանափակումը սահմանվել է մինչև դեկտեմբերի 17-ի երեկո։
Կարծիքներ